Նորարարական ուսուցում` հասանելի յուրաքանչյուր աշակերտի

Աջակցե՛ք հայ երեխաների հաջողությանը, աջակցե՛ք Հայաստանի ապագային

1.495
451.838
37.877
Նվիրաբերել հիմա

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Dasaran»-ը յուրահատուկ կրթական միջավայր է, ուր նորարարական կրթությունը լայն հորիզոններ է բացում հայ երեխաների, այսինքն` Հայաստանի ապագայի համար: Այն ստեղծվել է 2009 թվականին մի խումբ ստեղծարար և մոտիվացված հայ երիտասարդների նախաձեռնությամբ։ Իր գործունեության առաջին իսկ օրվանից «Dasaran»-ի թիմը մշակել և շարունակ մշակում է էլեկտրոնային բազմաբնույթ գործիքներ, ինտերակտիվ կրթական խաղեր, որոնց շնորհիվ հայ աշակերտների համար ուսուցումը դառնում է առավել մատչելի և հետաքրքիր։ Այցելե՛ք www.dasaran.am

Ավելին

Մեր նախաձեռնություններում մեզ առաջնորդում է այն համոզմունքը, որ երկրի ապագայի և բարօրության երաշխիքը կրթված ու զարգացած սերունդն է: Այդ հավատամքով «Dasaran» կրթական ծրագիրը ներդրել է ոչ միայն վերահսկման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ, միասնական սոցիալական ցանց, այլև հանդես է եկել աշակերտների շրջանում մեծապես սիրված ինտելեկտուալ և ստեղծագործական միտքը խթանող բազմաթիվ նախաձեռնություններով։ Հավատացած ենք, որ ուսուցման նոր և ժամանակակից մեթոդների շնորհիվ մենք հարստացնում ենք ուսումնական գործընթացը` դարձնելով այն հաճելի և արդյունավետ:

«Dasaran»-ը հավասար հնարավորությունների միջավայր է, որտեղ մենք կարևորում ենք անհատականությունը, գնահատում ենք տաղանդը, ստեղծարարությունը և աշխատասիրությունը: Ներկայումս «Dasaran» կրթական ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի 1.495 դպրոցում՝ ներառելով 943.048 գրանցված բաժանորդ (451.838 աշակերտ, 437.706 ծնող, 37.877 ուսուցիչ): Կրթական ծրագիրը հաջողությամբ համագործակցում է ինչպես կրթության ոլորտի պատասխանատու պետական կառույցների՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ, այնպես էլ միջազգային կառույցների՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ։


ԱՌԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էլեկտրոնային օրագիր Էլեկտրոնային գործիք՝ ստեղծված դպրոցականների, ծնողների, ուսուցիչների և տնօրենների համար: Այս գործիքն առաջին հերթին նպաստում է դպրոցներում թափանցիկության և գնահատման համակարգի օգտակարության բարձրացմանը: Այն առցանց գնահատման, տնային աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության վերբեռնման, բացակաների, կարգապահության, կիսամյակային գնահատականների, դասավանդվող առարկաների և դպրոցական անցուդարձին հետևելու հնարավորություն է տալիս: Հարթակը հնարավորություն է ընձեռում դպրոցի տնօրեններին և համապատասխան մարմինների ներկայացուցիչներին իրականացնել դպրոցի գործունեության արդյունավետ վերահսկողություն: Այս գործիքն արդեն իսկ ապացուցել է իր օգտակարությունը դպրոցի կառավարման համակարգերի թափանցիկության բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում:

Գրական անկյուն Դպրոցականները հնարավորություն ունեն տեղադրելու իրենց սեփական ստեղծագործությունները, տարածել իրենց աշխատանքը և հետադարձ կապ հաստատել իրենց ընթերցողների հետ:

Կրթական խաղեր Կրթական խաղերն օգնում են հարստացնել դպրոցականների գիտելիքները և տրամաբանական մտածողությունը: Թեմաները շատ լայն են և չեն սահմանափակվում դպրոցական ծրագրով:

Նորություններ Այս բաժնում կայքի օգտատերերը հնարավորություն ունեն ծանոթանալու դպրոցներին և կրթությանը վերաբերող իրադարձություններին:

Դիմորդի անկյուն Նրանք, ովքեր մտադիր են հետագայում ստանալ մասնագիտական ​​կամ բարձրագույն կրթություն, կարող են գտնել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի բուհերի, միջին մասնագիտական ​​դպրոցների, նրանց ներկայացուցչությունների, ֆակուլտետների, առաջարկվող մասնագիտությունների, ինչպես նաև ընդունելության թեստեր և այլ օգտակար նյութեր կրթությունը շարունակելու համար:

Առողջության անկյուն Այս բաժնում դպրոցականները հնարավորություն ունեն գտնելու ամեն ինչ առողջության և առողջապահության մասին (հետագայում հասանելի կլինի բժիշկների առցանց խորհրդատվություն):

Հոգեբանություն անկյուն Լիցենզավորված և փորձառու հոգեբաններն առցանց խորհրդատվություն են տրամադրում դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին հոգեբանական խնդիրների վերաբերյալ: Համակարգն ամբողջովին ապահովում է օգտատերերի գաղտնիությունը:

Հոգեբանական թեստեր Այս բաժնում տեղադրված հոգեբանական թեստերը նպաստում են դպրոցականների ինքնաճանաչման գործընթացին և օգնում առողջ միջանձնային հարաբերություններ կառուցելու գործում:

Հանրագիտարան Հնարավորություն է տալիս դպրոցականներին սեփական ուժերով գրել և խմբագրել հանրագիտարանային հոդվածներ իրենց նախընտրած թեմաներով: Նախատեսվում է այս հոդվածների օգնությամբ հետագայում կազմել դպրոցական մեծ հանրագիտարան:

Աշխարհն այսօր Տեղեկատվական և լրատվական բաժին, որտեղ հնարավոր է կարդալ հոդվածներ տարբեր թեմաներով` աշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մինչև եղանակի տեսություն:

Մրցույթներ Կայքի ամենահետաքրքիր և գրավիչ բաժիններից մեկը, որտեղ տեղադրում ենք հայտարարություններ նախորդ և առաջիկա մրցույթների վերաբերյալ: Տարվա ընթացքում մենք իրականացնում ենք տասնյակ միջոցառումներ, որոնց թվում են նկարչական, գրական, ընթերցանության, շարադրությունների, ստեղծարարության և մի շարք այլ մրցույթներ:

Վարորդական դպրոց Հնարավորություն է տալիս ներկայիս և ապագա վարորդներին առցանց ծանոթանալ ճանապարհային երթևեկության կանոններին:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ

«Dasaran» կրթական հարթակի ծառայությունները դպրոցներին տրամադրվել են ամբողջովին անվճար մեր մասնավոր հովանավորների շնորհիվ։ Սակայն այսօր «Dasaran» կրթական ծրագիրն ունի ձեր աջակցության կարիքը ծրագրի հետագա անվճար գործունեությունն ապահովելու համար։


Յուրաքանչյուր դպրոցում էլեկտրոնային հարթակի հասանելիության համար ամսական պահանջվում է ընդամենը 14 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ 1 դպրոցի տարեկան սպասարկման արժեքը կազմում է 168 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մեր համակարգը միավորում է Հայաստանի և Արցախի 1495 դպրոցի, որոնց սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ընդամենը 14 ԱՄՆ դոլարով Դուք կարող եք հնարավորություն տալ Հայաստանի և Արցախի աշակերտներին անվճար օգտվելու «Dasaran» կրթական ծրագրից մեկ ամիս շարունակ՝ նպաստելով հաջողված պատմությունների շարունակությանը:

ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

«Dasaran» կրթական ծրագիրն արդեն վեց տարի շարունակ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում և Արցախում՝

Կրթության որակական բարեփոխմանը

Կրթության արդիականացմանը

Այլընտրանքային կրթության հասանելիությանը

Թափանցիկ գնահատման և վերահսկման համակարգերի միջոցով հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

Հայաստանի և Արցախի դպրոցների ուսուցիչների և աշակերտների համակարգչային գիտելիքների զարգացմանը և ամրապնդմանը վերապատրաստման միջոցառումներ կազմակերպելու միջոցով

Հայաստանի և Արցախի մայրաքաղաքային և մարզային դպրոցների հավասար զարգացմանը

Դպրոցականների փոխհաղորդակցման կայունացմանը և սերտացմանը

Աշակերտների առաջադիմությանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, ֆիզիկական պատրաստությանը ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ, մշակութային և մարզական միջոցառումների (մրցույթներ, խաղեր, վիկտորինաներ) միջոցով, տարաբնույթ միջոցառումների օգնությամբ դպրոցականների առանձին ընդունակությունների ու հակումների բացահայտմանը, դրանց հետագա զարգացմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծմանը

Աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման ժամանակակից և արդյունավետ համակարգի ստեղծմանը՝ դրանով իսկ նպաստելով ուսուցիչ-ծնող կազմակերպության` որպես քաղաքացիական հասարակության կարևոր հիմնասյան ձևավորմանը

Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների միջև եղած հեռավորության կրճատմանը

ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐ

«Dasaran» կրթական ծրագրի թիմը մեծ նվիրումով է մոտենում իր աշխատանքին և հավատում, որ կրթական հարթակում առկա և սպասվելիք ծրագրերը, խաղերը, օլիմպիադաներն ու մրցույթներն իրապես օգնում են հայ աշակերտներին՝ դարձնելով ուսուցումը նրանց համար առավել հետաքրքիր և հաճելի: Հարթակի բնականոն գործունեության ապահովման դեպքում, մենք նախատեսում են իրականացնել հետևյալ ծրագրերը․

կապ

Հասցե

Հայաստան, Երևան, Կոմիտաս 49/2, 5-րդ հարկ, 503 սենյակ

Էլ. հասցե

[email protected]

Հեռ.

(+374) 94 28 79 69 / 91 29 79 69 / 55 29 79 69

Հետևեք մեզ


Շնորհակալություն Ձեր ներդրումը ևս մեկ հաջողված պատմության սկիզբն է
Հաղորդագրությունն ուղղարկված է